Ղրղըզստանում կասեցվել է հեղաշրջման փորձը
Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն (ԱԱՊԿ) հայտարարել է հեղաշրջման փորձի կանխման մասին։ Լուրը հայտնում է «Ռիա նովոստի»-ն:
«Ազգային անվտանգության պետական կոմիտեի և ՆԳՆ-ի կողմից առաջիկա խորհրդարանական ընտրությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքում տեղեկություններ են ձեռք բերվել մի խումբ անձանց մասին, որոնք ծրագրում են սադրանքներ կազմակերպել ընտրություններից անմիջապես հետո՝ երկրում հասարակական-քաղաքական իրավիճակն ապակայունացնելու նպատակով, որին հաջորդելու էր իշխանության բռնազավթումը»,-ասել է ԱԱՊԿ մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ այս խումբը ղեկավարել են պատգամավորներ ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանք ծրագրում էին զանգվածային բողոքի ցույցեր կազմակերպել Բիշքեկում և հույսները դրել էին ընտրություններում պարտված քաղաքական ուժերի աջակցության վրա։ Դրա համար խումբը հավաքագրել է մոտ հազար ագրեսիվ տրամադրված երիտասարդի։
«Անցկացվել են համակարգված հանդիպումներ՝պետական կառույցների դեմ հավաքագրվածների գաղափարական մշակման համար, քննարկվել են զանգվածային անկարգություններ հրահրելու պլանները՝ հետագայում իշխանությունը բռնությամբ զավթելու նպատակով»,-հայտնել են Ազգային անվտանգության պետական կոմիտեից։
Խուզարկություններ են կատարվել խմբի ակտիվ անդամների բնակության վայրերում և նրանց վարձակալած գրասենյակում, որի ընթացքում անվտանգության աշխատակիցները հայտնաբերել են հանցագործության նախապատրաստությունը հաստատող փաստաթղթային նյութեր, ինչպես նաև հրազեն, զինամթերք և թմրանյութեր։
Գործողությունների արդյունքում կալանավորվել են խմբի ամենաակտիվ անդամներից 15-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները