Մեր պահանջը եռակողմ հանդիպման ընթացքի վրա որոշակի ազդեցություն ունեցել է․ Նաիրի Հոխիկյան
Մեր հստակ պահանջն ուժի մեջ է՝ չստորագրել որևէ հակահայկական փաստաթուղթ, այդ թվում սահմանագծման և սահմանազատման հետ կապված։ Այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին ասաց «Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի անդամ, լրագրող Նաիրի Հոխիկյանը։
Նրա խոսքով՝ իրենց պահանջը եռակողմ հանդիպման ընթացքի վրա որոշակի ազդեցություն ունեցել է։
«Ուշ երեկոյան և այսօր առավոտյան ինձ հետ կապ են հաստատել որոշ պայտոնյաներ ոչ միայն Հայաստանից, այլև Ռուսաստանից։ Նրանք ասում են, որ Հայաստանի իշխանությունները զգուշացրել են, որ մենք չենք կարող որևէ բան ստորագրել հիմա։ Եթե մենք որևէ բան ստորագրենք Հայաստանում, մի քանի օրվա ընթացքում հեղափոխություն կլինի։ Դա նշանակում է, որ մենք կարող ենք ինչ-որ բան անել» ,- հայտարարեց Հոխիկյանը։
Իր ելույթում նա նաև անդրադարձավ առաջնագծին՝ նշելով, որ վերջին օրերին ավելի ու ավելի շատ վատ լուրեր են լսում առաջնագծից։
«Բացի նրանից, որ հայ զինվորներ են զոհվում, նաև լսում ու տեսնում ենք, ինչպես է վատ կահավորված առաջնագծից քամին քշում տանում մեր եղբայրների վրանները։ Առաջնագծում կանգնած զինվորը ձյան մեջ ստիպված է լինում մրսել»,- ասաց նա և կոչ արեց հանրությանը հանուն զինվորի դուրս գալ պայքարի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան