ՊՆ-ն հաստատեց. Բաքուն երկու գերեվարված անձ է վերադարձրել
Նոյեմբերի 26-ին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված երկու քաղաքացի. Միհրան Էռնեստի Մուսայելյան (ծնվ. 2000թ.) և Արեն Ժիրայրի Արամյան (ծնվ. 1993թ.): Քիչ առաջ ադրբեջանակն կողմի տարածած լուրերը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարությունը` չհայտնելով այլ մանրամասներ։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Երևան են վերադարձվել նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների ժամանակ գերեվարված Արին Արամյանը՝ ծնված 1993 թ.-ին։ Նա ըստ երևույթին վիրավոր է եղել, քանի որ ԲԱքուն հայտնում է նրան բուժօգնություն տրամադրելու մասին։
Երկրորդը քաղաքացիական անձ է՝ Միհրան Մուսայելյան, ծնված 2000 թ.։ Ըստ ադրբեջանակն կողմի, նա ձերբակալվել է Ակնայում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում հայտնվելու հետևանքով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան