ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի՝ Սոչին նշանակալի ազդեցություն կունենա Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում
Ռուսական կողմը հույս ունի, որ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը հնարավոր կլինի նախանշել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հեռանկարային ուղղությունները։ «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Մեր, ինչպես նաև այդ երկու երկրներում, Ռուսաստանում, Հարավային Կովկասում ապրող մարդկանց սպասելիքն այն է, որ տարածաշրջանում հնարավորինս շուտ սկսի այդքան սպասված խաղաղությունն ու կայունությունը»,- ասել է նա։
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի խոսքով, հանդիպման նպատակն է քննարկել անցած տարվա նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի իրականացման արդյունքները, տեսնել, ինչ է արվել, ինչ պետք է արվի հետագայում, որպեսզի առաջ մղեն խաղաղ գործընթացը, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը։
«Մենք հույս ունենք, որ այս հանդիպմանը երեք երկրների ղեկավարները, որոնք ստորագրել են համաձայնագիրը, կնախանշեն այդ հեռանկարային ուղղությունները»,- նշել է Ռուդենկոն։
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալն ավելացրել է, որ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում կան խնդիրներ, որոնք բոլորին հայտնի են։
«Դրանք վերաբերում են տրանսպորտային հաղորդակցություններին, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային, որտեղ ցավոք սրտի, ժամանակ առ ժամանակ մենք ականատես ենք լինում զինված միջադեպերի, որոնց հետևանքով մարդիկ են մահանում»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության ֆեյսբուքյան էջում քաղաքացիներին թույլ չեն տալիս մեկնաբանություն թողնել Սոչի ժամանման լուրի ներքո
- Նաիրա Զոհրաբյան. Ի՞նչ կանեի ես այսօր՝ Սոչիում, եթե լինեի ՀՀ վարչապետը
- Արսեն Բաբայան. Իշխանությունը փաստացի կատարել է դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքները
- Պուտինը, Փաշինյանը և Ալիևը կհանդիպեն Սոչիում նոյեմբերի 26-ին. Կրեմլ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին