Միլիոններով աշխատավարձեր, պարգևավճարներ են ստացել՝ փաստացիորեն մեզ այս թշվառ, անտեր վիճակին հասցնելու համար. Ռուբեն Մելիքյան
«Կարծում եմ Հայաստանում չկա մի գիտակից մարդ, որը շունչը պահաճ չի սպասում, թե այս անգամ ինչքան է զիջելու մեր ազգայինից, պետականից, սերունդների շահերից»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց իրավապաշտպան, ԱՀ նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն՝ անդրադառնալով Սոչիի եռակողմ հանդիպման հնարավոր արդյունքներին:
Նկատելով, որ Հայաստանում որևէ առաջընթաց չկա՝ իրավապաշտպանը քաղաքացիներին հորդորեց հիշել 2017 թվականի վիճակը և այն համեմատել այսօվա վիճակի հետ:
«Այս ընթացքում մարդիկ միլիոններով աշխատավարձեր են ստացել, էլ չեմ ասում պարգևավճարների մասին, փաստացիորեն մեզ այս թշվառ անտեր վիճակին հասցնելու համար»,- ասաց Մելիքյանը:
Նա հայտարարեց, որ հայրենազրկվել է ոչ թե Արցախի օկուպացված տարածքների 60 հազար բնակիչը, այլ ողջ հայ ժողովուրդը։
Նա հիշեց, որ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի իր գրասենակը 2.5 տարի եղել է Շուշիում և ինքը բոլոր տարածքներն այցելել է:
Մելիքյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից ամենաշոկայինը Շուշին դժբախտ և դժգույն համարելն էր:
«Եթե հայկական քաղաքների մեջ պետք է անվանվեր դժբախտը և դժգույնը, ապա Շուշին դրանց մեջ պետք է ամենավերջինը լիներ, քանի որ հենց նա էր, որ լուսավոր էր, մեզ ուժ էր տալիս, մեր ամեն ինչն էր»,- շեշտեց Ռուբեն Մելիքյանը և հավելեց, որ այդ արտահայտությունն անողից ամեն ինչ էլ կարելի էր սպասել:
Նրա խոսքով՝ ի դեմս Փաշինյանի, գործ ունենք մի մարդու հետ, որը որևէ կապ չունի հայկականի հետ և պետք է օր առաջ Հայաստանում նոր իշխաննություն ձևավորել:
Իրավապաշտպանը հիշեցրեց, որ հայ վրիժառուների «Նեմեսիս» գործողության թիրախում առաջին հերթին հայազգի դավաճաններն են եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները