Սալոնիկում կրկին քարոզչական սադրանք է հրահրվել ադրբեջանցիների կողմից
Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շնորհակալություն է հայտնում այն բոլոր կառույցներին և անհատներին, ովքեր նպաստել են Սալոնիկ քաղաքում ադրբեջանական սադրանքի չեզոքացմանը երկու օր առաջ։ Դեսպանությունը նաև տեղեկացված է, որ նոյեմբերի 25-ին նմանատիպ քարոզչական սադրանք է հրահրվել նույն ուժերի կողմից նույն քաղաքի ավտոբուսային կանգառներից մեկում, ինչն անհապաղ հեռացնելու նպատակով ձեռնարկվում են բոլոր քայլերը։
«ՀՀ դեսպանությունը դատապարտում է Հունաստանում ադրբեջանական կազմակերպությունների էժանագին և անհեռանկարային քարոզչական սադրանքները»,- հայտնում են դեսպանությունից։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հունաստանի Սալոնիկ քաղաքում հանրային տրանսպորտնի վրա փակցված է եղել Ադրբեջանի կողմից բռնագրավված հայկական Շուշի պատմական բերդի նկարը։ Ադրբեջանցիները հայկական «Շուշի» անվանումը փոխարինել էին ադրբեջանական տարբերակով։ Այն հարուցել էր հայկական համայնքի զայրութը։