Ես մեղադրանքը չեմ ընդունում, ոչ մի խոսքիցս չեմ հրաժարվում. Վազգեն Մանուկյան
«Վազգեն Մանուկյանն անտեսել է, որ ըստ Սահմանադրության 2-րդ հոդվածի՝ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրականացվում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարաման մամինների և պաշտոնատար անձանց միջոցով»,- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված գործի դատալսման ժամանակ հայտնեց մեղադրական կողմը ներկայացնող դատախազը:
Նրա խոսքով՝ 2020 թվականի դեկտեմրերի 7-ին «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի կողմից սկզբնական շրջանում հռչակվել էր սահմանադրական ճանապարհով օր առաջ վարչակազմից ազատվելու, անցումային հակաճգնաժամային կառավարություն ստեղծելու մասին, որը կկանխեր Հայաստանի պետականության կորուստը և կնպաստեր երկրի հետպատերազմյան առողջացմանը՝ հասարակությանը նախապատրաստելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Դատախազը նշեց, որ տարածված հայտարարության մեջ որպես անցումային կառավարության վարչապետ, խորհուրդը հռչակել էր Վազգեն Մանուկյանին:
Ըստ նրա՝ հետագայում իր ելույթներում Մանուկյանը հայտնել է իշխանափոխության սահմանադրական ճանապարհի կեղծ օրակարգի և ընտրություն անցկացնելու անհրաժեշտության չլինելու մասին և հանդես է եկել իշխանությունը զավթելու սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերով:
Դատախազը հայտնեց, որ Մանուկյանը մեղադրվում է հանրային վտանգավորության արարք կատարելու՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր ուղղելու համար:
Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301-հոդվածով սահմանված իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։
Լսելով դատախազի ճառը և այն հետաքրքիր ու արդիական համարելով՝ Վազգեն Մանուկյանն ասաց. «1988 թվականից սկսած 33 տարի ես քաղաքականության մեջ եմ և՛ որպես իշխանություն, և՛ ընդդիմություն հազարավոր ելույթներ եմ ունեցել, հոդվածներ հրապարակել և հիմա դուք դրանց մի մասը վերցրել եք ու ասում եք, որ այն քրեորեն պատժելի է: Այն ինձ չի վերաբերում, ես իմ 33 տարվա ընթացքում արված ոչ մի խոսքից չեմ հրաժարվում, այդ թվում նաև մեղադրող կողմի հիշատակած խոսքերից, բայց նպատակահարմար չեմ գնտում մեկնաբանել իմ խոսքերը»:
Մանուկյանը հայտարարեց, որ հայցվոր և պատասխանող կողմերի իրավաբանները թող բանավիճեն և ինքը կտեսնի, թե ինչու են այդ հայտարարությունները քրեորեն պատժելի:
«Ես մեղադրանքը չեմ ընդունում, համարում եմ այն արդիական և ոչ մի խոսքիցս չեմ հրաժարվում»,-հայտարարեց ՀՓՇ-ի առաջնորդը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը