Ուզում եմ շնորհակալություն հայտնել դատախազին, ոնց որ հոբելյանական երեկո լիներ. Վազգեն Մանուկյան
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել դատախազին, ոնց որ հոբելյանական երեկո լիներ»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301-հոդվածով սահմանված իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։
Մինչ այդ գործով մեղադրող դատախազը մանրամասն ընթերցեց ընդդիմության փողոցային ցույցերի ժամանակ Վազգեն Մանուկյանի մի շարք ելույթները:
Նկատելով, որ ոչ մի ցանկություն չունի մեկնաբանել իր ասածները՝ ՀՀ նախկին վարչապետը հայտարարեց, որ այնտեղ մի 2-3 շատ կարևոր ելույթներ չեն ներառել։
«Իմ խոսքում նշել եմ՝ «հետնահանջի ճանապարհ թողնել», ուզում եմ ասել, որ այն այժմ Հայաստանում մոռացված տերմին է, բայց այն ընդունված տերմին էր պատերազմի ժամանակ, երբ ես ՊՆ նախարար էի, մենք միշտ հակառակորդին հետնահանջի ճանապարհ էինք թողնում։ Այնպես որ՝ ես ճիշտ եմ գտնում, որ այս իշխանական շրջանակներին նահանջի ճանապարհ պետք է թողնել»,- հայտարարեց Մանուկյանը։
Դատական նիստը հետաձգվեց գործում առկա ապացույցների՝ փաստաթղթային մասի հետազոտման համար, որի վերաբերյալ փորձեց անհամաձայնություն հայտնել Վազգեն Մանուկյանը՝ տարակուսելով, թե դատարանն ի՞նչը պետք է ուսումնասիրի։
Վազգեն Մանուկյանի գործով հաջորդ դատական նիստը կանցկացվի փետրվարի 7-ին։
Հարակից հրապարակումներ`
- Մուրճը վերցնելու և բոլորի գլխներին խփելու Փաշինյանի հայտարարությունը բռնություն չէ՝ Վազգեն Մանուկյանի կոչը բռնությո՞ւն է. Էրիկ Ալեքսանյան
- Անընդհատ խաղաղության մասին խոսելով` Փաշիանյանը Հայաստանը տանում է կործանարար պատերազմի. Վազգեն Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան