Վրաստանում հեռուստաալիքը տուգանվել է Պուտինի պատկերով տեսանյութի համար
Վրաստանի կապի հանձնաժողովը տուգանել է ընդդիմադիր «Մտավարի Արխի» հեռուստաընկերությանը 111,9 հազար լարիով (մոտ 36 հազար դոլար) տեսանյութի համար, որում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարը կազմված է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների լուսանկարներից։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը:
«Հաղորդակցության հանձնաժողովը «Մտավարի Արխիին» տուգանել է 111,9 հազար լարիով։ Հանձնաժողովը սանկցիա է կիրառել հասարակական կազմակերպության կողմից պատրաստված տեսահոլովակի հեռարձակման համար, որում Պուտինը պատկերված է «Վրացական երազանքի» անդամների լուսանկարներով»,-ասվում է հեռուստաընկերության հայտարարության մեջ։
Բացի այդ, հայտարարության մեջ ասվում է, հեռուստաալիքը տուգանվել է տեսանյութի համար, որտեղ ասվում է, որ Վրաստանի ներկայիս կառավարության անդամները Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի սպանողներն են։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին