Փաշինյանը՝ Սոչիում. Մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք
Սոչիում ընթացող եռակողմ բանակցություններում Նիկոլ Փաշինյանը նախ հայ ժողովրդի ու իր անունից ցավակցեց Պուտինին՝ Կուզբասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով մարդիկ են զոհվել։
Ապա ընդգծեց Ռուսաստանի ու Պուտինի անձնական դերը՝ պատերազմի դադարեցման գործում, նշեց, որ ռուս խաղաղապահները կարևոր դեր են խաղում ԼՂ-ում ու տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար։
«Սակայն ուզում եմ ընդգծել, որ իրավիճակն այնքան կայուն չէ, որքան կուզեինք։ Անցած տարվա նոյեմբերի 9-ին հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո մի քանի տասնյակ մարդ է զոհվել ոչ միայն Ղարաբաղում։ Այս տարվա մայիսից մենք ճգնաժամային իրավիճակ ունենք հայ-ադրբեջանական սահմանին։ Մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք։ Իհարկե, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատում ու սահմանագծում չի իրականացվել, բայց պետական սահման կա, և դա Հայաստանի սուվերեն տարածքն է»,- ասաց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան