Նոյեմբերի 16-ին մարտական դիրքի կորստի և զինծառայողների գերեվարման դեպքով կալանավորվել է նաև մեկ շարքային զինծառայող
ՀՀ դատախազի գլխավոր խորհրդական Գոռ Աբրահամյանը գրում է․
«Հավելումն նախօրեին ՀՀ դատախազության կողմից հրապարակված հաղորդագրության՝ անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, տեղեկացնեմ, որ 2021թ. նոյեմբերի 16-ին ՀՀ ԶՈՒ մարտական դիրքի կորստի և զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ է ներգրավվել նաև մեկ շարքային զինծառայող, ով դեպքի պահին նշանակված է եղել իրականացնելու հենակետի դիտորդի պարտականությունները, ում անգործության, պարտականությունները (այդ թվում նաև զենք գործադրելով պաշտպանել մարտական դիրքը) չկատարելու արդյունքում թշնամական ուժերն անարգել մոտեցել և մտել են ՀՀ ԶՈւ մարտական հենակետ և որը եղել է դիրքից խափուստ կատարած զինծառայողների թվում:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան միջնորդություն էր ներկայացվել նաև վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, որը երեկ ուշ երեկոյան ևս բավարարվել է»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան