«Ժողովուրդ». Մեկ տարվա ընթացքում ալյուրի գինը բարձրացել է 7.2 տոկոսով. Թանկացել է նաև հացը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ալյուրի գինը դարձյալ բարձրացել է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին են ահազանգում քաղաքացիները՝ դժգոհելով թանկացումներից:
Օրինակ՝ մեկ կիլոգրամ ալյուրի գինը 210 կամ 220 դրամ էր, սակայն վերջին օրերին այն բարձրացել է՝ դառնալով 275-280 դրամ: 25 կիլոգրամանոց ալյուրի մեկ պարկը 6800 դրամ արժե: Ալյուրի շուկայում հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, գնաճ արձանագրել է նաև ՀՀ վիճակագրական կոմիտեն 1.5 տոկոսի չափով: Իսկ, ահա, մեկ տարվա ընթացքում ալյուրի գինը բարձրացել է 7.2 տոկոսով:
25 կգ-անոց ալյուրի մեկ պարկը նախորդ տարի հնարավոր էր գնել 5200 դրամով: Բացի այս, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա 9 ամիսներին ալյուրի արտադրության ծավալները զգալի են պակասել՝ կազմելով 23 տոկոս: Նշենք նաև, որ հացը ևս թանկացել է. պաշտոնապես հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, հացի գինը բարձրացել է 1 տոկոսով: Եթե որոշ տնտեսվարողներ հացի գնի փոփոխություն չեն կատարել, ապա քաշն են նվազեցրել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան