Համաճարակի պատճառով Կիպրոսում մնացել է տոննաներով չվաճառված պանիր
Համաճարակի պատճառով 6 հազար տոննա կիպրական հալումի պանիր է մնացել չվաճառված։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Cyprus Mail-ին։
Կիպրոսի իշխանությունները հայտնել են, որ COVID-19-ը նվազեցրել է այս պանրի վաճառքը։ Պահեստներում շատ չվաճառված ապրանք է մնացել։
Մինչդեռ դա եկամտի զգալի աղբյուր էր։ 2013 թվականին հալումին արտասահմանում վաճառվել է մոտ 75,8 միլիոն եվրոյով, իսկ 2020 թվականին եկամուտը կազմել է ավելի քան 260 միլիոն։ Պանրի մեծ մասը գնում են Մեծ Բրիտանիայում (արտահանման կեսը) և Շվեդիայում։
2021 թվականի ապրիլից Հալումին Եվրոպական հանձնաժողովի կողմից ստացել է PDO (Պաշտպանված ծագում ունեցող անուն) կարգավիճակ։ Սա նշանակում է, որ նման իսկական պանիր կարելի է արտադրել միայն Կիպրոսում։