Ռուսաստանցին երկու տարվա ընթացքում երկրորդ անգամ ստացել է վիճակախաղի խոշոր շահում
Սանկտ Պետերբուրգից մի ինժեներ վիճակախաղով շահել է ավելի քան 140 միլիոն ռուբլի, մինչդեռ մեկ տարի առաջ նա արդեն շահել էր 600 հազար։ «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությանը փոխանցել են «Ստոլոտո» պետական վիճակախաղից։
«Սեպտեմբերի 28-ին Սպորտլոտոյի 3783-րդ խաղարկությունում 20 շահումից 4-ը գերմրցանակներ էին՝ 141,088,853 ռուբլի։ Սանկտ Պետերբուրգից Իլյա Մ.-ն ահռելի գումարի սեփականատեր է դարձել»,- հաղորդել են «Ստոլոտո»-ից։
Ըստ «Ստոլոտյի» սա հաջողակի առաջին հաջող խաղարկությունը չէ, մեկ տարի առաջ նա ռուսական լոտոյում 600 հազար ռուբլու համարժեք մրցանակ էր շահել։
«Ես ծնվել եմ սեպտեմբեր ամսին, լավ միտում է ծննդյանս նախօրեին ամեն տարի վիճակախաղով մեծ գումարներ շահել: Կարելի է ասել, որ դա ճակատագրի նվեր է», - ասել է հաղթողը:
Նա մտադիր է շահած գումարն օգտագործել որդիների համար առանձին տուն, իր առողջության մասին հոգալու, կնոջն ու սիրելիներին էլ նվերներ պարգևելու նպատակով։