Սմարթֆոնների վաճառքը կտրուկ նվազել է
2021 թվականի երրորդ եռամսյակում սմարթֆոնների վաճառքն ամբողջ աշխարհում կտրուկ անկում է ապրել։ Այսպիսի եզրակացության են եկել Gartner-ի վերլուծաբանները։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Փորձագետների գնահատմամբ՝ սմարթֆոնների վաճառքը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6,8 տոկոսով։ Միայն երրորդ եռամսյակում ամբողջ աշխարհում առաքվել է 342,3 միլիոն խելացի սմարթֆոններ: Վաճառքի անկումը կապված է բաղադրիչների պակասի հետ, ինչը խաթարել է պատրաստի արտադրանքի առաքման ժամանակացույցը։ Օրինակները ներառում են iPhone 13 Pro-ն, որը շատ երկրներում դեֆիցիտ է դարձել:
Նշված ժամանակահատվածում ամենից շատ սմարթֆոն մատակարարել է Samsung-ը՝ 69 միլիոն հատ, սակայն դա գրեթե 12 միլիոնով պակաս է 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Երկրորդ տեղում Apple-ն է, որի վաճառքը 40,6-ից հասել է 48,5 միլիոնի։
Երրորդից հինգերորդ տեղերում են չինական Xiaomi, Vivo և Oppo ընկերությունները։ Այս ապրանքանիշերն ակտիվորեն ընդլայնում են իրենց ներկայությունը շուկայում՝ ավելացնելով մատակարարումները դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելք։