Արման Թաթոյանին հանձնվել է «Human Rights Champion» պատվավոր մրցանակը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանը (The Armenian National Committee of America-Western Region(ANCA Western Region) հանձնել է «Human Rights Champion» պատվավոր մրցանակը «Հայաստանի և Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության հարցում հետևողական ջանքերի համար»: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր երախտագիտությունն է հայտնել մրցանակի համար Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանին՝ նշելով, որ ողջ աշխատանքի թիկունքում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ սրտացավ ու հայրենանվեր գործով:
Արման Թաթոյանի խոսքով՝ հայկական սփյուռքը մշտապես եղել է Սփյուռքում, Հայաստանում և Արցախում մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հզոր աջակից:
Մարդու իրավունքների պաշտպանը մրցանակներ է հանձնել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանին (Նորա Հովսեփյան), ԱՄՆ հայ անվանի փաստաբաններ, Հայերի իրավունքների պաշտպանության հանձնախմբի համաատենապետներ Կարօ Ղազարեանին և Գառնիկ Քերքոնեանին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը մշտական աջակցության համար։
Հարակից հրապարակումներ`
- Թաթոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է Արցախում մեր հայրենակիցների իրավունքների խախտումների փաստերը
- «Թաթոյանը իրականացնում է համ ՄԻՊ-ի, համ սփյուռքի և ԱԳ նախարարի, համ էլ բացակա դեսպանի ֆունկցիաներ»
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին