Կոնվերս բանկ. Մի հաջողության պատմություն. Հարդարելով տրամադրությունը
Կոնվերս Բանկը շարունակում է ներկայացնել իր վարկառուների հաջողության պատմությունները։
Հերմինե Հարությունյանը՝ քրոջ աջակցությամբ և ակտիվ մասնակցությամբ «ՀերմիՆա» գեղեցկության սրահը հիմնադրել է 5-6 տարի առաջ: Ունենալով հարուստ աշխատանքային փորձ՝ հավաքել են պրոֆեսիոնալ աշխատակազմ և սկսել ծառայություններ մատուցել՝ առաջնորդվելով «Հարդարում ենք տրամադրությունը» կարգախոսով:
«Երևի նկատել եք, երբ կնոջ տրամադրությունը վատ է, նա կամ խանութ է գնում, կամ գեղեցկության սրահ: Դրանք կնոջ տրամադրությունը բարձրացնելու ամենաարդյունավետ ձեւերից են: Մենք էլ որոշեցինք՝ հարդարում ենք տրամադրությունը»,- ասում է Հերմինեն:
Այսօր գեղեցկության սրահը հաճախորդների պակաս չունի: Առաջիկա պլաններում ցանցի ստեղծումն է և ուսումնական կենտրոնի հիմնադրումը: Դասընթացավարի փորձ ևս կա: Ավելին, Հերմինեն հասցրել է հաջողությամբ մասնակցել և ելույթներով հանդես գալ տարբեր մոտիվացիոն նախագծերի շրջանակներում:
«Ամերիկյան դեսպանատան հետ աշխատելուց հետո մի հետաքրքիր առաջարկ ստացա GIZ-ից, որոնք ինձ ընտրեցին կին հերոս, իրենք ուսումնասիրել էին իմ անցած ճանապարհը ու ես սլայդերի միջոցով ներկայացրեցի իմ աշխատանքները, բավականին կանանց ոգևորեցի ու շատ-շատերը որոշեցին իրենց բինզեսը հիմնել»,- եզրափակում է նա:
Նախագիծը ֆինանսավորվել է ՎԶեԲ Կանայք բիզնեսում ծրագրի շրջանակում:
Կոնվերս բանկի ՓՄՁ ֆինանսավորման առցանց հարթակ։
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկ. Black Friday-ին՝ նաեւ Cash back-ով
- Կոնվերս բանկ. Համակարգի գլխավոր հարստությունը մարդիկ են
- Կոնվերս բանկ. Մի հաջողության պատմություն. Երբ գաղափարը դառնում է իրականություն
- Կոնվերս բանկ. Էներգաարդյունավետ շինանյութ՝ ինչպե՞ս կողմնորոշվել
- Կոնվերս Բանկ. Մի հաջողության պատմություն. Մեկ հարկի ներքո
- Կոնվերս բանկ. Մի հաջողության պատմություն-Կանաչ էներգիա
- Կոնվերս բանկ. Հանգստի լավագույն ուղղությունները 2021 աշնանը
- Կոնվերս Բանկ. Մի հաջողության պատմություն՝ Արգենտինական կենտրոն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան