Ոստիկանները քաշելով բերման ենթարկեցին Արա Զոհրաբյանին
Ազատագրական շարժման նախաձեռնող խմբի անդամ փաստաբան Արա Զոհրաբյանը, ով խմբի այլ անդամների հետ Երևանում փողոցներ էր փակել՝ անհամաձայնություն հայտնելով դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ ստորագրվելիք փաստաթղթին, բերման ենթարկվեց։ Ոստիկանական մեքենան մոտեցավ նրան, և կարմիր բերետավորները քաշելով Արա Զոհրաբյանին նստացրեցին մեքենան։
Հիշեցնենք, որ Ազատագրական շարժումն արդեն մի քանի օր բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ է կազմակերպում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանից հրապարակել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում փողոցներ են փակում. «Ժողովուրդ, արթնացեք»
- Մենք չենք լիազորել և լիազորում Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի անունից բանակցություններ վարի․ Արա Զոհրաբյան
- Նոյեմբերի 9-ի այդ փաստաթղթի մեջ Կովսականը գրված չէր, Որոտանը գրված չէր, ո՞ւր են հիմա այդ տարածքները․ Արա Զոհրաբյան
- Պահանջում ենք Փաշինյանից գալ այստեղ և պատասխանել ժողովրդի հարցերին․ Արա Զոհրաբյան
- Սա «ընդդեմ»-ի պայքար չէ, սա «հանուն»-ի պայքար է․ Արա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան