
Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը տևել է երեք ժամ. Պեսկով
Սոչիում ավարտվել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները, որոնք տևել են մոտ երեք ժամ։ «Ռիա Նովոստի» գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, եռակողմ հանդիպումն ավարտվել է»,- ասել է նա։
Բանակցությունների ընթացքում կողմերը, մասնավորապես, քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը և դրա կարգավորման ուղիները, ինչպես նաև գնահատել, թե ինչ է արվել վերջին մեկ տարվա ընթացքում՝ դրա կայունացման ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը պետք է ձգտեն ամրապնդել կապերը, ոչ թե քանդել դրանք․ Պուտին
- Փաշինյան. Հայաստանը պատրաստ է սկսել սահմանագծման ու սահմանզատման գործընթաց
- Փաշինյանը՝ Սոչիում. Մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք
- Մեկնարկել են Պուտին-Փաշինյան-Ալիև բանակցությունները