Չեխիայի նախագահ Զեմանը հոսպիտալացվել է կորոնավիրուսի պատճառով
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հինգշաբթի օրը կորոնավիրուսի թեստ է հանձնել, արդյունքը դրական է եղել, Twitter-ում հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկը։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Հանրապետության նախագահը նոյեմբերի 25-ի ցերեկը կորոնավիրուսի առկայության թեստ է հանձնել, թեստի արդյունքը դրական է եղել»,- գրել է Օվչաչեկը։
Ինչպես ավելի ուշ հաղորդվել է, նախագահի բժշկի՝ Միրոսլավ Զաբորալի հետ խորհրդակցելուց հետո, որոշվել է Զեմանին վերադարձնել Կենտրոնական զինվորական հոսպիտալ (CVH): Մինչ նախագահը բուժվում է կորոնավիրուսից, նրա աշխատանքային ծրագիրը չեղարկվել է։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան