
Ակցիայի վայրից 6 քաղաքացի բերման է ենթարկվել
Այսօր Երևանում փողոց փակելու ակցիայի ժամանակ 6 քաղաքացի բերման է ենթարկվել։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Քաղաքացիները բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Հիշեցնենք, որ ոստիկանները քաշելով մեքենա նստացրեցին նաև փաստաբան, Ազատագրական շարժման նախաձեռնող խմբի անդամ Արա Զոհրաբյանին։
Ազատագրական շարժումն արդեն մի քանի օր է բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ է կազմակերպում պահանջելով Նիկոլ Փաշինյանից հրապարակել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները քաշելով բերման ենթարկեցին Արա Զոհրաբյանին
- Երևանում փողոցներ են փակում. «Ժողովուրդ, արթնացեք»
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին