Հիմա մենք ենք որոշելու ուզում ենք գնալ սպանդանոց, թե ոտքի կանգնել․ Արա Զոհրաբյան
«Գերմանիայում կենդանիներին երբ տանում են սպանդանոց, հատուկ մեքենա են կահավորում, որի մեջ երաժշտություն են միացնում, որպեսզի կենդանին չզգա, որ իրեն տանում են կոտորելու և սթրես չապրի , քանի որ սթրեսից մսի համը փոխվում է։ Սա կարծես նմանվում է մեր իրավիճակին»,- Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի հավաքի ընթացքում ասաց «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը։
«Հիմա կողքից տարբեր բաներով մեզ դրել են մի մեքենայի մեջ, երաժշտություն միացրել ու տանում են սպանդանոց։ Հիմա մենք ենք որոշելու ուզում ենք գնալ սպանդանոց, թե ոտքի կանգնել ու մեր երկրին տեր լինել»,- ասաց նա և հայտարարեց հավաքի ավարտի ու երթի մեկնարկի մասին։
Նրա փոխանցմամբ՝ երթով շարժվելու են ԱԳՆ-ի ուղղությամբ, որից հետո Երևանի քաղաքապետարանի մոտ, այնուհետև վերադառնալու են Կառավարության շենքի մոտ։
Բացի այդ, վաղը, ժամը՝ 16։00-ին, կրկին Հանրապետության հրապարակում նախատեսվում է հավաք։
Հարակից հրապարակումներ`
- Մեր պահանջը եռակողմ հանդիպման ընթացքի վրա որոշակի ազդեցություն ունեցել է․ Նաիրի Հոխիկյան
- Ատելությունը բերեց այս ողբերգական վիճակին. Նալչաջյան