Բաքուն Երևանին է հանձնել գերեվարված Հայաստանի երկու քաղաքացու
Ադրբեջանը Հայաստանին է հանձնել երկու քաղաքացու, որոնցից մեկը գերի էր ընկել նոյեմբերի 16-ին տեղի ունեցած բախումների ժամանակ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը հայտնել է Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովը։
«Ադրբեջանը նոյեմբերի 26-ին Հայաստանին է հանձնել ազգությամբ հայ երկու քաղաքացու, որոնցից մեկը Ա. Ա. Ժ-ն է, որը վիրավորվել է 2021 թվականի նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ»,-ասված է հայտարարության մեջ։
Հայաստանի Հանրապետությունը դեռ պաշտոնապես չի հաստատել գերիների փոխանցման փաստը: Կա վարկած, որ եթե Բաքուննման քայլ արել է, ապա այն կարող է դիտարկվել միայն Սոչիում կայանալիք հանդիպման համատեքստում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան