Դատախազության բողոքը մերժվեց և ևս մեկ անգամ փաստվեց՝ նման պահանջը չի համապատասխանում ՀՀ օրենսդրությունը. Հովհաննես Խուդոյան
«Դեռ վաղ է խոսել բողոքարկման մասին, դատական ակտին չենք ծանոթացել, պատճառաբանությունները չգիտենք։ Համենայնդեպս, բողոք ներկայացրել էինք այն բավարարելու ակնկալիքով։ Եթե բողոքարկման բավարար հիմքեր լինեն, ապա անպայման կբողոքարկվի»,- Վերաքննիչ քրեական դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, այսօր մերժեց դատախազության՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ՍԴ դիմելու և սույն քրեական գործով վարույթը կասեցնելու միջնորդությունը՝ անփոփոխ թողնելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Դատարանը նաև մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և տուժող կողմի ներկայացուցիչների միջնորդությունները։
Հարցին՝ սա նշանակում է, որ գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և դիմել ՍԴ՝ իրենց հնարավորություն տալով նոր հոդվածով մեղադրել Ռոբերտ Քոչարյանին, դա մերժվեց, պաշտպանն ասաց.
«Ըստ էության, գործի հիմնական մասը դա էր կազմում։ Մեր բողոքները միայն խափանման միջոցին էին վերաբերում։ Ակնկալիք ունեինք, որ առանձին քննություն կլինի, բայց միաժամանակ քննվեց, քանի որ նույն ակտով էր սահմանվել։ Բայց ամբողջական քննությունը հիմնականում վերաբերում էր դատախազության բողոքին, որը մերժվեց և ևս մեկ անգամ փաստվեց, որ նման պահանջը չի համապատասխանում ՀՀ օրենսդրությունը, հաստատվեց առաջին ատյանի դատարանի որոշումը»։
Հարակից հրապարակումներ`
- Վերաքննիչ դատարանը չի դիմելու ՍԴ․ դատախազության միջնորդությունը մերժվեց
- Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման դեմ բողոքների քննությունն ավարտվեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին