Հունաստանի վարչապետ․ «Թուրքիան խախտում է մարդու իրավունքները»
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ամերիկյան «The Washington Post» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններին և փախստականների խնդրին։
Ինչպես տեղեկացնում է Էրմենիհաբերը, Միցոտակիսը նշել է Թուրքիայից ներգաղթյալների հոսքի դադարեցման անհրաժեշտության մասին։
«Ես մարդկանց չեմ հասկանում, թե ինչու Թուրքիային մեղադրելու փոխարեն Հունաստանին են մեղադրում։ Թուրքիան է խախտում մարդու իրավունքները»,- ասել է Միցոտակիսը։
Այնուհետև անդրադառնալով Արևելյան Միջերկրականի հարցին՝ Հունաստանի վարչապետն ասել է․ «Եթե Թուրքիան հրաժարվի իր ագրեսիվ դիրքորոշումից Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովում, դա արդեն կնպաստի, որ մենք նստենք և խոսենք մեր տարաձայնությունների մասին»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են