Մեքսիկացի քաղաքական գործիչն առցանց համաժողովի ժամանակ գնացել է զուգարան
Մեքսիկայի գլխավոր կոնգրեսի պատգամավոր Ֆեդերիկո Դորինգը մոռացել է, որ ուղիղ կապի մեջ է գործընկերների հետ և գնացել է զուգարան։
Գազետա.ռու կայքը, հղում անելով The Daily Mirror-ին գրում է, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին Կոնգրեսի նիստի ժամանակ։ Դյորինգը Zoom-ում մասնակցել է տեսահամաժողովին: Պատգամավորը գնացել է զուգարան, բայց մոռացել է անջատել հեռախոսի տեսախցիկը։ Այն, որ ամբողջ գործընթացը նկարահանվել է, Դորինգը հասկացել է բավականին ուշ։
Դրանից հետո պատգամավորը ներողություն է խնդրել ու արագորեն անջատվել։ Տեսանյութը հայտնվել է համացանցում և դարձել առաջատարը Մեքսիկայում դիտումների քանակով։
Ավելի վաղ Մեքսիկայից 66-ամյա սենատորը պատահաբար մերկացել էր տեսահանդիպման ժամանակ. գործընկերների և լրագրողների հետ տեսա-կոնֆերանսի ժամանակ նա որոշել է փոխել հագուստը և մոռացել է անջատել տեսախցիկը։