Մոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի դեղին մակարդակ
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը մինչև շաբաթ երեկո հայտարարել է Մոսկվայում և տարածաշրջանում եղանակային վտանգի դեղին մակարդակ՝ քամու և մերկասառույցի պատճառով։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով հաստատության կայքի կանխատեսման քարտեզի տվյալներին։
«Դեղին մակարդակը պոտենցիալ վտանգ է ներկայացնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ քամու ուժգնացումը կարող է հասնել վայրկյանում 15 մետրի։ Մայրաքաղաքում և մարզում նախազգուշացումը գործում է շաբաթ օրը ժամը 11.00-ից մինչ 23.00-ն։