Քաղաքական 17:00 26/11/2021 Հայաստան

Այո, Թուրքիան, Ադրբեջանն ուզում են Հայաստանը ոչնչացել. Ռուբեն Մելքոնյան

«Ապազգային իշխանություններից, այն մարդկանցից, որոնք չունեն ազգային մտածելակերպ, չեն ճանաչում մեր պատմությունը, չգիտեն՝ ով է թշնամի, ով բարեկամ, բնականաբար, կարելի է սպասել այսպիսի իրավիճակի»,- ասուլիսում ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Նա նշեց, որ այս իշխանությունները հատել են բոլոր կարմիր գծերը. «Հասարակության մի մեծ մասին կարողացել են ներարկել, որ թշնամին ոչ թե սահմանից այն կողմ կանգնած է, Թուրքիան է, այլ թշնամին մեր ներսում եղած մարդիկ են, այն գեներալներն են, որոնք կայացրել են այս երկիրը, այն տարբեր պաշտոնյաները, գործիչները, որոնք այս երկիրը ստեղծել են, զարգացրել են իրենց սխալներով, թերացումներով հանդերձ»։

Ռ.Մելքոնյանի խոսքով, թվում էր՝ երբեք որևէ մեկին չպետք է բացատրել, թե ով է Թուրքիան, Ադրբեջանը, ինչ քաղաքականություն են վարել, պետք է նրանցից սպասել ցեղասպանության շարունակության և այլն։

«Բայց մենք հիմա բախվել ենք մի իրավիճակի, երբ երկրի ղեկավարը՝ Փաշինյանը, իր ասուլիսում ասում է՝ ուզում եմ հարցնել Թուրքիային, իրո՞ք ուզում է մեզ ցեղասպանության ենթարկել, Ադրբեջանն իրո՞ք ուզում է վերացնել Հայաստանը, թե՞ ոչ։ Եթե հարց տար դպրոցականը, կմտածեինք՝ գիտելիք չունի, բայց եթե հարցը տալիս է երկրի ղեկավարը, ուրեմն այդ հարցը դառնում է ազգային անվտանգության խնդիր։

Այսինքն, Հայաստանի ղեկավարը հրապարակավ հարցադրում է անում՝ միգուցե Թուրքիան այդքան էլ չի ուզում մեզ ցեղասպանության ենթարկել, դրանով հերքելով նախորդ տասնամյակների գիտական գրականությանը, որն ապացուցում է, որ Թուրքիան ցեղասպան երկիր է, մեր նվիրյալներին, հերոսամարտերը, Արցախյան պատերազմները, որովհետև հարցնում է՝ արդյոք Ադրբեջանն ուզում է  Հայաստանին ոչնչացել։ Իսկ Ալիևը բառացիորեն ասում է՝ մենք Հայաստանը պետք է ոչնչացնենք, Թուրքիայի քաղաքական տեսլականի հիմքում Աթաթուրքի հետևյալ լոզունգն է՝ ֆիզիկապես, բարոյապես ոչնչացել Հայաստանը»,- ասաց Ռ. Մելքոնյանը։

Պատմաբանի կարծիքով, հասարակության 30 տոկոսը նմանատիպ գաղափարների հանդեպ լոյալ է, չի ընդզվում, որ միգուցե Ադրբեջանը թշնամի երկիր չէ, Թուրքիան ցեղասպան երկիր չէ։ Ըստ նրա, սա այն ամենամեծ հարվածներից մեկն է, որ այս իշխանությունն իր տարբեր արբանյակներով ներարկել է հասարակության մեջ։

«Փաշինյանի կերպարն անհարիր է պետական պաշտոնյանի հետ։ Փաշինյանի այդ բոլոր հայտարարությունները թուրքական, ադրբեջանական վերլուծական, քաղաքական շրջանակներում մեծապես տարածվող թեզեր են, այսինքն՝ Հայաստանի ղեկավարը բարձրացնում է  կիսահռետորական հարց, հերքում է  Հայաստանի, հայ ժողովրդի 100 տարվա պայքարի տրամաբանությունը, որովհետև եթե հարցնում ես՝ թշնամի՞ է, թե՞ ոչ, դնում ես հարցականի տակ»,- ասաց պատմաբանը։

Նրա խոսքով, Հայաստանն այժմ դարձել է պետություն, որի հետ եթե Թուրքիան և Ադրբեջանը խոսում են, ապա ընդգծված արհամարհական շեշտադրմամբ։

«Եթե այսպիսի քաղաքականություն վարելը տգիտություն է, ապա դա հանցավոր տգիտություն է, միևնույնն է՝ արժանի պատժի։ Ամբողք քաղաքական թիմը՝ մեծամիտ, դատարկ, ոչ մի գիտելիք չունեցողների, բոլորն արժանի են ամենախիստ պատժի պետականության իմիջը, անվտանգությունը փոշիացնելու համար։ Հիմա էլ չեն ընդունում իրենց մեղքը, շարունակում են իրենց տգետ քաղաքականության հիմքի վրա քանդել երկրի հիմքերը»,- ասաց պատմաբանը՝ ընդգծելով, որ այս իշխանությունը հայոց պատմության ընթացքում ամենավնասակար իշխանությունն է։

Նա նշեց, որ Հայաստանը կայացած պետականության, հաղթած կերպարից վերադառնում է թղթե շերեփի, խնդրողի, միջազգային կառույցների գթասրտության հետ երկրի ապագան կապող պետության. «Այս իշխանությունը կործանեց նաև մեր պետականության իմիջը, հաղթող, չխնդրող կերպարից վերադառնում ենք խնդրող կերպարի»։

Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ այս իշխանության ևս մեկ րոպե, մեկ ժամ, մեկ շաբաթ մնալը պետականության հիմքերը վերջնականապես քանդելու ճանապարհ է։ 

Ասուլիսի վերջում Ռուբեն Մելքոնյանն ընդգծեց. «Ես որպես թուրքագետ, դոկտոր պրոֆեսոր ուզում եմ ասել՝ այո, Թուրքիան ուզում է Հայաստանը ոչնչացել, Թուրքիայի պետական գաղափարախոսության մեջ դրված է Հայաստանը ոչնչացնելու գաղափարը։ Նույնը դրված է Ադրբեջան պետության գաղափարախոսության հիմքում։ Սա պետք է տեսնել ու հասկանալ, որ դրան պետք է դիմագրավել։

Պետք է հասկանաք՝ դիմադրելու հնարավորություն չունեք, միակ բանը, որ կարող եք անել այս պետության համար՝ թողնեք այն պաշտոնը, որը չեք կարողանում կառավարել։ Մինչև կայնքի վերջը պետք է ապաշխարհեք այս պետությանը, պետականությանը, ազգին հասցրած անդառնալի հարվածների համար»։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}