ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է Ռուսաստան SWIFT դրամական փոխանցումների ուղարկման ակցիա
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ֆիզիկական անձանց 25.11.21-25.02.22թթ․ կատարել դրամական փոխանցումներ դեպի Ռուսաստան ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով՝ իջեցված սակագներով: Այս մասին հայտնում են ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից։
Նոյեմբերի 25-ից Բանկը մեկնարկում է եռամսյա ակցիա, որի ընթացքում ֆիզիկական անձինք կարող են SWIFT համակարգով ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և Եվրոյովդրամական փոխանցումներ ուղարկել Ռուսաստանի բանկերի հաշիվներին` շահավետ պայմաններով:
Ակցիայի ընթացքում դեպի Ռուսաստանի բոլոր բանկեր ՌԴ ռուբլով դրամական փոխանցումների ուղարկման համար գործելու է 2,390 ՀՀ դրամ սակագին՝ անկախ փոխանցվող գումարից։
ԱՄՆ դոլարով և Եվրոյով փոխանցումները ՎՏԲ Բանկ ՀԲԸ և «Սբերբանկ» ՀԲԸ կիրականացվեն նույնպես 2,390 ՀՀ դրամ սակագնով, իսկ նույն արժույթներով դրամական փոխանցումները դեպի ռուսական այլ բանկեր՝ 0,1% միջնորդավճարով, նվազագույնը՝ 3,900ՀՀ դրամ։
Փոխանցումը մուտքագրվում է ստացողի հաշվին՝ սկսած 1 ժամվա ընթացքում։
Ակցիայից կարող են օգտվել ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի գործող հաճախորդներն, այնպես էլ այն ֆիզիկական անձինք, ովքեր դեռևս չեն հանդիսանում Բանկի հաճախորդ:
SWIFT փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է անձնագրով մոտենալ Բանկի մասնաճյուղ՝ նշելով փոխանցումը ստացողի անունը, ռուսական բանկում ստացողի հաշվեհամարը և ստացող բանկի տվյալները: Ծառայությունից կարելի է օգտվել նաև հեռահար՝ Վիդեո Բանկ ծառայության միջոցով՝ կապ հաստատելով Բանկի աշխատակցի հետ Skype համակարգով:
Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատարն է Հայաստանում դրամական փոխանցումների սպասարկման ծավալով։ 2021թ․առաջին 3 եռամսյակների արդյունքներով Բանկի կողմից սպասարկված դրամական փոխանցումների քանակը կազմել է շուրջ 500 հազար, ինչը 34%-ով գերազանցում է 2020թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
SWIFT դրամական փոխանցումների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում՝ հետևյալ հղումով, ակցիայի պայմաններին կարելի է ծանոթանալ կից հղումով, ինչպես նաև Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է առաջին բանկային չատ-բոտը WhatsApp և Facebook մեսենջերներում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է նոր ավանդային ակցիա՝ «Խնայողությունների օրը ՎՏԲ-ի հետ»
- Հաճախորդները կարող են ապառիկ գնումներ կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկի ավելի քան 600 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմանների մասին՝ «Կոմիտասի պարկ» բնակելի թաղամասում անշարժ գույքի ձեռք բերման համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը զգուշացնում է հաճախորդներին հեռախոսազանգերի միջոցով խարդախությունների մասին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Build Armenia 2021 ցուցահանդեսի գործընկեր
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է Հայկական գործարար համաժողով 2021-ին
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը
- ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան