26.11.2021. Վարանդայի շրջանից հայտնաբերվել է մեկ աճյուն
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացրել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Այսպիսով, 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր տարհանվել է ընդհանուր 1702 աճյուն:
Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կհրապարակի հավելյալ տեղեկություն:
Հարակից հրապարակումներ`
- 24․11․2021․ Մատաղիսի շրջանում հայտնաբերվել է ևս 1 աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ
- 23․11․2021․ Ջրականի շրջանից hայտնաբերվել է 2 աճյուն
- Վերսկսվել են զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները
- Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 11 աճյուն
- 20․10․2021․ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան