Փաշինյան. Հայաստանը պատրաստ է սկսել սահմանագծման ու սահմանզատման գործընթաց
«Ես համաձայն չեմ Ադրբեջանի նախագահի այն ձևակերպման հետ, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրով սահմանված գրեթե բոլոր պարտավորությունները, բացի հաղորդակցությունների ապաշրջափակումից, կատարված են»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ Սոչիի եռակողմ բանակցություններում արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքին։
Փաշինյանը հիշեցրեց, որ կա Ադրբեջանում պահվող ռազմագերիների, ձերբակալված անձանց խնդիր, որի մասին անընդհատ խոսել է թե հանդիպումների, թե հեռախոսազրույցների ընթացքում։
«Սա շատ կարևոր հումանիտար հարց է։ Բայց ես կարծում եմ, որ մենք այստեղ ենք ոչ միայն հնչեցնելու խնդիրները, այլև լուծելու առկա խնդիրները»,- նշեց նա։
Փաշինյանն ասաց՝ ինքը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ Հայաստանը պատրաստ է սկսել դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթաց, տրանսպորտային ու տնտեսական հաղորդակցությունների բացումը ևս կարևոր է, ինքն էլ շահագրգռված է հարցը լուծել, խաղաղության գործընթաց սկսել։
«Մենք կարծում ենք, որ ԼՂ խնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Կարծում եմ, որ շատ հարցեր կարելի է և պետք քննարկել երկկողմ ձևաչափով»,- նշեց Փաշինյանն՝ ավելացնելով, որ երկու երկրների պաշտոնատար անձանց միջև նկատվում են ուղիղ կապեր։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը՝ Սոչիում. Մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք
- Մեկնարկել են Պուտին-Փաշինյան-Ալիև բանակցությունները
- Պուտինն Ալիևի ու Փաշինյանի հետ բանակցություններից հետո ԱԽ նիստ կհրավիրի
- Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը. Ցավոք սրտի, դեռ առանց զոհերի չի ստացվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան