Փաշինյանի նախկին թիմակիցն ահազանգում է. Վտանգավոր քայլերի իրականացումը կարող է ճակատագրական դառնալ
Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից Տաթևիկ Հայրապետյանը, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր, Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումից առաջ ահազանգում է Փաշինյանի վտանգավոր ու չհաշվարկած քայլերի ճակատագրական հնարավոր հետևանքների մասին։
Նա գրում է.
«Վաղը ՀՀ վարչապետը նախատեսում է ՀՀ և Արցախի հետագա ճակատագրի հետ կապված կարևոր փաստաթուղթ ստորագրել, որի մանրամասները ոչ ոք չգիտի: Փաշինյանը նշել է, որ դա փոխվել է երեք անգամ և թե ինչ տարբերակ է ստորագրվելու՝ անհայտ է:
Իսկ դրա նախօրեին ներկայացվեց ԱԺ նախագահի մեքենայի գնման մասին տեղեկությունը, որով ամբողջությամբ փոխվեց քննարկումների ուղղությունը: Տեղեկատվական այս քայլերը շատ արդյունավետ են իշխանությունների համար իրենց գործողությունների հետևանքները, ստորագրվելիք թղթերը պետության և ՀՀ քաղաքացիների հետագա ճակատագրի առումով կոծկելու տեսանկյունից:
Մեքենայի հարցը, եթե անգամ բարկացրել է քաղաքացիներին, ապա դա շտկելի է, բայց պետության և պետական սահմանների վերաբերյալ չհաշվարկված ու վտանգավոր քայլերի իրականացումը իսկապես կարող է ճակատագրական դառնալ մեր պետության (այդ թվում՝ Արցախի) համար»։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյան. Ի՞նչ կանեի ես այսօր՝ Սոչիում, եթե լինեի ՀՀ վարչապետը
- Արսեն Բաբայան. Իշխանությունը փաստացի կատարել է դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքները
- Սոչիում հերթական հայտարարությամբ մի փաստաթղթի ստորագրում է լինելու. Դավիթ Ստեփանյան
- «Փաստ». Բրյուսելյան հանդիպումը կրելու է առավելապես «արձանագրային» բնույթ, քանի որ Սոչիում արդեն հիմնական հարցերը որոշված են լինելու
- Պուտինը, Փաշինյանը և Ալիևը կհանդիպեն Սոչիում նոյեմբերի 26-ին. Կրեմլ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան