Ատելությունը բերեց այս ողբերգական վիճակին. Նալչաջյան
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբերի հերթական հանրահավաքը։
Արդեն մի քանի օր է մայրաքաղաքում տեղի են ունենում իրազեկող ակցիաներ, հանրահավաքներ։
«Իրականությունը սա է՝ մեզ ուզում են ոչնչացնել»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց հոգեբանական գիտությունների թեկնածու Կարինե Նալչաջյանը։
«Ի՞նչ են անում։ Մեզ խեղճացնում են, զոհի կարգավիճակի մեջ են դնում, որ մենք խեղճանանք էն էլ ո՞ւմ առաջ, հայը թուրքի առա՞ջ։ Ուզում են վերացնել հայի ինքնությունը։ Հասկանում եք, եթե մեզ ներքուստ կոտրեն, մեր ֆիզիկական ոչնչացումը ուղղակի ժամերի խնդիր է դառնալու»,- նշեց Նալչաջյանը։
Նա կոչարեց ներկաներին մի քանի անգամ բարձր վանկարկել՝ «Ես հայ եմ»։
«Կա հայ և հայի թշնամի, սա է բաժանարար գիծը, այլ բան չկա։ Ատելությունը բերեց այս ողբերգական վիճակին, մեզ ատելություն ներարկեցին, բայց մենք սիրով ենք փրկելու մեր հայրենիքը»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ նախաձեռնող խմբի անդամներն ու նրանց միացած քաղաքացիները պահանջում են.
- կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,
- թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,
- պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին