«Հրապարակ». Խնդիր է դրված ԱԺ ընդդիմությունից ինչքան հնարավոր է ձայներ պոկել
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն ինտենսիվ աշխատում է ընդդիմության վրա։ Խնդիր է դրված ԱԺ ընդդիմությունից ինչքան հնարավոր է ձայներ պոկել։ Աշխատում են բոլոր նրանց վրա, ովքեր ունեն բիզնեսներ, որը կարելի է խլել, ում նկատմամբ հարուցված քրեական գործեր կան, կամ պաշտոնյա հարազատներ ունեն։
Ամենաինտենսիվն աշխատում են «Հայաստան» դաշինքի՝ բանտում գտնվող անդամների վրա. Արմեն Չարչյան, Մխիթար Զաքարյան։ Առաջարկում են ազատություն՝ խմբակցությունից դուրս գալու դիմաց։ Մեզ ասացին, որ նման ճնշումների հետևանք էր նաև Դավիթ Սեդրակյանի՝ մանդատը դնելը։ Իհարկե, իշխանությունն ուզում է, որ մանդատը չդնեն, միայն խմբակցությունից դուրս գան, բայց սցենարը մինչև վերջ չի իրականանում։ Սեդրակյանի դեպքում թիրախը եղել է հոր բիզնեսը՝ բենզա-գազալցակայաններ։ Սահմանին լարվածությունը մի փոքր մեղմել է ընդդիմության նկատմամբ ճնշումները, սակայն շարունակում են աշխատել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան