
Ըստ կարիքի պաշտոնական մեկնաբանություն կտանք. Արտակ Բեգլարյանը Սոչիի հանդիպման վերաբերյալ
«Չեմ մեկնաբանում, ի՞նչ մեկնաբանեմ, քաղաքական գործընթաց է: Ուղիղ ինձ չի վերաբերում, որ մեկնաբանեմ, ըստ կարիքի արդեն պաշտոնական մեկնաբանություն կտանք»,- «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստից առաջ ասաց Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Այս պատասխանով Բեգլարյանն արձագանքեց Սոչիի եռակողմ հանդիպման վերաբերյալ մեկնաբանություն ստանալու լրագրողների խնդրանքին:
Մինչ այդ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը լրագրողներին հայտնեց, որ հանդիպումը չի մեկնաբանի և այսօր հարցազրույց չի տալու: