Կոսովոյում անհայտ անձինք կրակել են դպրոցական ավտոբուսի վրա, կան զոհեր և վիրավորներ
Կոսովոյի և Մետոխիայի տարածքում դպրոցականներ տեղափոխող ավտոբուսի վրա կրակելու հետևանքով երեք մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել, հաղորդում է Սերբիայի ազգային հեռուստատեսությունը։
Ըստ «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալության, միջադեպը տեղի է ունեցել Դեչանիի մոտակայքում գտնվող Գլոջանե գյուղում։
«Պեչ քաղաքի հիվանդանոցում հաստատել են, որ կրակոցների հետևանքով զոհվել են երկու ուսանողներ և ավտոբուսի վարորդը»,- հայտնում են հեռուստաալիքից։
Կոսովոյի առցանց պորտալի տվյալներով՝ չորս մարդ է մահացել՝ 2003 և 2004 թվականներին ծնված երկու աշակերտ, վարորդը և ուղեկցողը ։ Ոստիկանությունը հաստատել է հարձակումը։
Գլոջանում, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, շաբաթ օրը պետք է տեղի ունենային հիշատակի միջոցառումներ՝ ի պատիվ «Կոսովոյի ալբանացի նահատակների», նշված է Դեչանիի քաղաքապետարանի ղեկավարի ֆեյսբուքյան էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին