Առողջություն 19:23 27/11/2021 Հայաստան

Ռոմելա Աբովյան. «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանում չէին պահպանվում սանիտարահիգիենիկ կանոնները

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությանը պատկանող «Բուրգըրի Անգուս ընդ Մոր» ռեստորանում սնված քաղաքացիների շրջանում թունավորումների պատճառների, ընկերության կողմից այսօր տարածած հայտարարության մեջ հայտնած կասկածների վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի
վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանի հետ։

Panorama.am- Տիկին Աբովյան, «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը կասկածի տակ է դրել կենտրոնի կողմից հրապարակված լաբորատոր փորձաքննությունների արդյունքների արժանահավատությունը։ Ի՞նչ կասեք այդ կասկածների մասին։

Ռոմելա Աբովյան- Արդյունքների արժանահավատությունը կասկածի տակ դնելն անիմաստ է։ Նախ պետք է նշեմ, որ ՀԿՎԱԿ-ը լաբորատոր կենտրոն չէ, այլ կենտրոն է, որն իրականացնում է հիվանդությունների վերահսկում և կանխարգելում, համաճարակաբանական դիտարկում, պատճառների, պայմանների բացահայտում, այսինքն՝ իրավիճակի գնահատում, բազմակողմանի վերլուծություն։ Զուգահեռ «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն»-ի կողմից իրականացնում է  նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։

Ինչ վերաբերում է լաբորատոր հետազոտությունների արդյունքներին, նախ պետք է ասեմ, որ դրանք իրականացվել ու ավարտվել են ընդունելի ժամկետներում։ Իրականացվել են մանրէների, հարուցիչների անջատման հաստատման համար պահանջվող բոլոր հետազոտությունները՝ համաձայն սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակին բնորոշ դեպքերի ժամանակ միկրոօրգանիզմների հայտնաբերման ու նույնակացման համապատասխան մեթոդների։ Այսինքն արժանահավատության մասով այստեղ կասկած չկա։

Բացի լաբորատոր հետազոտություններից, ՀԿՎԱԿ-ը համարվելով արագ արձագանքման կենտրոն, անմիջապես 24/7 գրաֆիկով իրականացնում է համաճարակաբանական դիտարկում տեղում։ Մեր մասնագետները եղել են այդ կազմակերպությունում ՍԱՏՄ մասնագետների հետ, իրականացրել են դիտարկում, որի արդյունքները մեկտեղվել են լաբորատոր փորձաքննությունների արդյունքների հետ, և ընդհանուր եզրկացության ենք եկել։

Panorama.am- Ի՞նչ են ցույց տվել տեղում դիտարկումները։

Ռոմելա Աբովյան- Նշված կազմակերպությունում չէին պահպանվում սանիտարահիգիենիկ կանոնները, մասնավորապես խախտվել են արտադրական գործընթացի հաջորդականության սկզբունքը, ինչը շատ ավելի կարևոր է երկրորդային աղտոտման կանխման համար։ Հում սննդամթերքի և պատրաստի սննդամթերքի խաչաձև բաղարկումը պետք է բացառվի նման կազմակերպություններում։

Panorama.am- Ի՞նչ է դա ենթադրում, կմանրամասնե՞ք։

Ռոմելա Աբովյան- Սահմանված պահանջ է։ Ավելի պարզ ասեմ, օրինակ, չի թույլատրվում հում հումքը պատրաստիի հետ նույն տախտակի վրա կտրատել, նույն դանակը օգտագործել։ Հում մթերքը պետք է մտնի մի մուտքից, պատրաստին դուրս գա մյուս մուտքից։ Պետք է հնարավորինս այնպես անել, որ հում սննդամթերքը պատրաստիի հետ չխաչաձևի։ Նույնը վերաբերում է մթերքի պահպանման կանոններին, պետք է լինեն տարբեր սառնարաններ, եթե նույն սառնարանն է, պետք է դարակաշարերը տարբեր լինեն։ Այս ամենն արվում է, որպեսզի պատրաստ սննդամթերքը, որը այլևս ենթակա չէ ջերմային մշակման չաղտոտվի, երկրորդային աղտոտման չենթարկվի։

Նշված կազմակերպությունում, հաշվի առնելով, որ հոսքայնությունը խախտվում է, կա հավանականություն, որ հում և պատրաստի սննդամթերքները կարող են իրար հետ խաչվել, իսկ դա ռիսկ է պատրաստի սննդամթերքի աղտոտման համար։ Այդ կազմակերպությունում խախտվում էին սննդամթերքի պատրաստման ու պահպանման կանոնները, պատշաճ չեն իրականացվել մակերեսների մաքրման, ախտահանման աշխատանքները, ինչ մասին վկայում է արտաքին միջավայրի առարկաների մակերեսներից լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերված մանրէային աղտոտվածությունը։

Մենք արդեն հրապարակել ենք, որ  մակերեսներից վերված 49 լվացուկներից 18-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) և երկուսում ոսկեգույն ստաֆիլակոկ։ Դա իր հերթին նշանակում է, որ իրականացվել են ոչ ճիշտ ախտահանման աշխատանքներ, կամ ախտահանիչ միջոցը սահմանված կարգով գրանցված չէ, չունի կից մեթոդական ուղեցույց, աշխատակիցները չեն տիրապետում տոկոսայնությանը, պատճաշ ձևով չեն ախտահանում ձեռքերը գրանցված ախտահանիչով, ինչի հետևանքով ձեռքերի միջոցով մանրէն կարող են մի սննդից փոխանցվել մյուսին կամ իրենց մանրէն փոխանցել սննդին։ 

Շարունակելի։

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}