Աշխարհում առաջին կոստյումը՝ պատրաստված տղամարդու բեղերից
Տղամարդկանց հագուստի ավստրալիական Politix ապրանքանիշը և նկարչուհի Պամելա Կլեմենտ Պասսին ներկայացրել են Mo-Hair կոստյումը՝ ստեղծված բեղերի մազերից։ Այս մասին հայտնում է «Odditycentral» պորտալը։
Կլեմենտ Պասին տղամարդու բեղերի մազերը հյուսել է բամբակի մեջ և այն հանձնել Politix-ի դիզայներ Փոլ Բերդենին: Վերջում նա այս գործվածքից կարել է կոստյում՝ մետաքսե աստառով։ Կոստյումի մեջ օգտագործվել են բեղեր և մորուքի մազեր, որոնք տրամադրվել են Sustainable Salons կազմակերպության կողմից։ Կազմակերպությունը վերամշակում է գեղեցկության սրահների մնացորդները:
Բացի այդ, շատ ավստրալացիներ նախագծի մասին իմանալուց հետո նկարչին են ուղարկել իրենց բեղերի մազերը։
Նշվում է, որ կոստյումը հարմար չէ մշտական կրման համար, և ստեղծվել է տղամարդկանց առողջության խնդիրներին նվիրված Movember ամենամյա միջոցառման վրա ուշադրություն հրավիրելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան