Գիտնականները հայտնաբերել եմ մարմնի բույրը, որը զայրացնում է կանանց և հանգստացնում տղամարդկանց
Գիտնականները պարզել են, որ մարդկանց մարմնից արտազատվող հեքսադեկանալը տարբեր ազդեցություն ունի տղամարդկանց և կանանց վրա: «Science Advances» ամսագրի հոդվածը ներկայացրել է «Գազետա ռու»-ն։
Հեքսադեկանալը ցնդող քիմիական նյութ է, որը երբեմն հայտնաբերվում է մարդու շնչառության մեջ, կղանքում և արտազատվում է նաև մաշկի միջոցով: Նյութը հոտ չունի, բայց, միևնույնն է, մարդիկ զգում են այն։ Իսրայելի Վեյցմանի ինստիտուտի մասնագետ Եվա Միսխորը կարծում է, որ մարդիկ դրա օգնությամբ ենթագիտակցորեն են շփվում միմյանց հետ, սակայն գիտնականների համար դեռ պարզ չէ, թե ինչ հանգամանքներում է մարմինը սկսում այն արտազատել։
Հետազոտողն ու նրա թիմը ձեռնամուխ են եղել պարզելու, թե ինչպես է հեքսադեկանալը ազդում մարդու վարքի վրա: Դրա համար նրանք ընտրել են 21-ից 34 տարեկան 67 տղամարդու և 60 կնոջ, նրանց առաջարկել են առցանց խաղ խաղալ: Դրանից առաջ բոլոր կամավորներին առաջարկվել է զգալ մեխակի յուղի բույրը, սակայն մասնակիցների կեսի համար դրա մեջ ավելացրել են հեքսադեկանալ:
Խաղն այնպես էր կազմակերպված, որ ինչ-որ պահի այն սկսել է անարդար թվալ։ Պարզվել է, որ կանանց 17,6 %-ն ավելի ագրեսիվ վարքագիծ է դրսևորել, մինչդեռ տղամարդիկ՝ 18,4 %-ով, ավելի հանգիստ են արձագանքել:
Ուղեղի շետավոր սկանավորումը ցույց է տվել, որ հեքսադեկանալը կանանց շրջանում մեծացնում է նեյրոնների ակտիվությունն ագրեսիայի կենտրոններում, մինչդեռ տղամարդկանց մոտ այդ նեյրոնների ակտիվությունն, ընդհակառակը, նվազել է։