Գերմանիայում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով առաջին վարակման դեպքն է հայտնաբերվել
Հեսսեն նահանգի սոցիալական հարցերի նախարար Քայ Քլոզեն զեկուցել է Գերմանիայում «Օմիկրոն» կորոնավիրուսի նոր շտամով վարակման առաջին դեպքի մասին։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Անցած գիշեր Հարավային Աֆրիկայից վերադարձած զբոսաշրջիկի մոտ հայտնաբերվել են «Օմիկրոն»-ին բնորոշ մի քանի մուտացիաներ։ Կասկածները շատ լուրջ են, հիվանդն արդեն մեկուսացվել է»,- թվիթերում գրել է քաղաքական գործիչը։
Չեխիան նույնպես ստուգում է օմիկրոնի հնարավոր առկայությունը։
Ավելի վաղ Հարավային Աֆրիկայում հայտնել էին B.1.1.529 կորոնավիրուսի նոր շտամի առաջացման մասին, որը պարունակում է 32 մուտացիա S-սպիտակուցի մեջ։
Արտասահմանյան լրատվամիջոցների տվյալներով՝ Հարավային Աֆրիկայում վարակման մոտ հարյուր դեպք է գրանցվել։ Մի քանի դեպք գրանցվել է Հոնկոնգում, Իսրայելում և Բելգիայում։
Եվրամիությունը համաձայնել է սահմանափակումներ մտցնել Հարավային Աֆրիկայի յոթ պետությունների մուտքի համար: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ նոյեմբերի 29-ից Միացյալ Նահանգները նույնպես կսահմանափակի օդային հաղորդակցությունը աֆրիկյան որոշ երկրների, այդ թվում՝ Հարավային Աֆրիկայի հետ։ Նման որոշումներ են կայացրել Թաիլանդի, Բրազիլիայի, Կանադայի, Ճապոնիայի և Շրի Լանկայի իշխանությունները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում