Պուտինը ԱԽ մշտական անդամներին պատմել է Ալիևի ու Փաշինյանի հետ հանդիպման արդյունքների մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհդրի մշտական անդամների մասնակցությամբ օնլայն օպերատիվ խորհրդակցության մեկնարկին առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել Կուզբասում ողբերգական դեպքի հետևանքով զոհվածների հիշատակը։ Նա ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին, ընտանիքներին։
«Ես խնդրում եմ ՌԴ կառավարությանն ամեն ինչ անել օգնելու տուժածներին ու զոհվածների ընտանիքներին։ Նաև հանձնարարում եմ Քննչական կոմիտեին, դատախազությանը պարզել ողբերգության պատճառները»,- նշել է նա։
Վերադառնալով խորհրդակցության հրավիրման պատճառներին՝ Պուտինը հակիրճ պատմել է մինչ այդ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հանդիպումների ու դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։
Նա տեղեկացրել է, որ քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման հարցը։
«Եվ, ինչպես նախատեսվում է, մենք ավելի մանրամասն կխոսենք մեր գործընկերների և մերձավոր հարևանների հետ հարաբերությունների ողջ շրջանակի մասին՝ նկատի ունեմ ԱՊՀ երկրների հետ հարաբերությունները», -Կրեմլի պաշտոնական էջի փոխանցմամբ, ասել է Պուտինը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Հայրապետյան. Քաղաքական բնույթի միջազգային պայմանագրերի վավերացման համար պարտադիր է սահմանադրական գործընթացների պահպանումը
- Անժելա Էլիբեգովա. Ինչ չկա փաստաթղթում
- Չալաբյան. Սոչիում ստորագրված փաստաթղթում որևէ խոսք չկա այն մասին, թե ինչպես է կարգավորվելու Արցախի հարցը
- Փաշինյան. Պարզվեց, մի քանի հարցերում մենք տարաձայնություններ չունենք, ինչպես թվում էր
- Ի՞նչ պայմանավորվեցին Սոչիում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները