Քաղաքական 12:25 27/11/2021 Հայաստան

Արմեն Գևորգյան. Հայաստանի նոր օրակարգը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը գրում է.

«44-օրյա պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական դասավորվածության զարգացման նոր տրամաբանություն ձևավորվեց՝ հիմնականում ռուսական պատկերացումներով։ Այս դասավորվածության մեծ մասը հասանելի չէ մեզ և հայտնի չէ մինչ օրս: Ռուսաստանի հեռանկարային ռազմավարությունը կարելի է ամփոփել հետևյալ կերպ.

Փուլ 1. Զինադադարի հաստատում և խաղաղապահ ուժերի տեղակայում հակամարտության գոտում.
Փուլ 2. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների և հաղորդակցությունների բացման հարցերի շուրջ հիմնարար պայմանավորվածությունների ձեռքբերում.
Փուլ 3. Տարածաշրջանային լայն համագործակցության ընդհանուր փոխըմբռնման և նոր մեխանիզմների զարգացում, այդ թվում՝ Թուրքիայի հետ։
Փուլ 4. Արցախի հիմնախնդրի լուծման և խաղաղության պայմանագրի կնքման կամ երկարաժամկետ ստատուս քվոյի պահպանման շուրջ կոնսենսուսի ձեռքբերում:

Ռուսաստանը կարող է ելնել այն ենթադրությունից, որ յուրաքանչյուր նոր փուլ պետք է գա նախորդ փուլի հիմնական նպատակին հասնելուց հետո։ Դա հնարավորություն կտա` ճիշտ և ռացիոնալ պլանավորել սեփական ռեսուրսները և հնարավորինս չեզոքացնել մեր տարածաշրջանում նոր լարվածության բռնկման ռիսկերը։

Դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ Ռուսաստանի սահմանների անմիջական մերձակայքում ընդլայնվում է խնդիրների շրջանակը։ Բացի Հարավային Կովկասից, իրավիճակը թեժանում է Ուկրաինայի շուրջ, լուրջ խնդիրներ Բելառուսի և ԵՄ-ի սահմանին, թյուրքական էքսպանսիան հետխորհրդային տարածքում։ Ակնհայտ է, որ Ռուսաստանին որոշ ուղղություններով անհրաժեշտ է որոշակիություն՝ մյուսների վրա կենտրոնանալու համար։

44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց Հայաստանի իշխանություններն աշխատում էին ռուսական տրամաբանության շրջանակներում։ Բայց ինչ-որ պահի` այս տարվա հոկտեմբերի երկրորդ կեսին - նոյեմբերի սկզբին, սկսվեցին շեղումները: Դրանք դրսևորվեցին նրանով, որ խախտվեց տարածաշրջանում իրադարձությունների զարգացման ռուսական տրամաբանությունը։

Առանձին հարց է, թե ով և ինչու է փորձում փոխել իրադարձությունների այս ընթացքը` գլխացավանք ստեղծելով Ռուսաստանի համար։ Արդյունքում՝ երեկ Սոչիում Ռուսաստանը իրադարձությունների զարգացումը վերադարձրեց սկզբնական, պլանավորված ընթացքին։ Թե որքան կշարունակվի Ռուսաստանի այս հեգեմոնիան առաջիկա գործընթացներում, ցույց կտա ժամանակը։

Նկատելի է, որ հայկական կողմը չունի վճռականություն և նախաձեռնողականություն։ Դժվար է այս որակները ցույց տալ Հայաստանի ներքին իրավիճակի ներկա պայմաններում։ Փոխվարչապետերի աշխատանքի մեկնարկից անցել է մեկ տարի, և միայն հիմա են կառավարությունում մտածում` գնահատել ապաշրջափակման տնտեսական հետևանքները, և անգամ գումար չեն կարողանում գտնել այդ գործի համար։ Քննարկումներն ընթանում են ոչ թե Հյուսիս-Հարավ տրամաբանությամբ, ինչը ձեռնտու է առաջին հերթին մեզ, այլ՝ Արևմուտք-Արևելք համատեքստում, ինչն ուրվագծված է թյուրքական պետությունների Ստամբուլյան հռչակագրում։

Հայաստանի ներկայիս իշխանությունները կենտրոնացած են սեփական լեգիտիմության միջազգային ընդլայնման խնդիրների վրա, մինչդեռ Ադրբեջանը հետևողականորեն առաջ է մղում իր ազգային օրակարգը բոլոր արտաքին հարթակներում։ Այս ընթացքում չունեցանք ազգային կոնսենսուս երկրի հետպատերազմական զարգացման ռազմավարության վերաբերյալ, չտեսանք, որ Հայաստանը միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի մշտական մեխանիզմ նախաձեռնի՝ հաղորդակցությունների և տնտեսական հեռանկարների իր սեփական օրակարգն առաջ մղելու համար։

Հայաստանը միայնակ է, նույնիսկ՝ տարբեր գործընկերների տեսանելի աջակցության պարագայում։ Ակնհայտ է, որ նման աջակցությունն առաջին հերթին սպասարկում է հենց Հայաստանի գործընկերների ազգային շահերը։ Այդ իսկ պատճառով տարածաշրջանում «խաղաղության դարաշրջանի» գաղափարը պետք է փոխարինվի ողջամիտ ազգային անվտանգության, տնտեսության իրական զարգացման, տարածաշրջանային փոխշահավետ գործնական համագործակցության և համազգային համախմբման օրակարգով»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}