19-ամյա Արթուր Գրիգորյանը հաղթել է դաշնակահարների միջազգային մրցույթում
Դաշնակահարների միջազգային մրցույթում առաջին տեղն է զբաղեցրել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 19-ամյա ուսանող Արթուր Գրիգորյանը։ Ստեղծագործական մրցույթին մասնակցել են հարյուրավոր երաժիշտներ աշխարհի 33 երկրներից։ Այս մասին մանրամասնել է «МИР 24»-ը։
Նրա կատարումներից լավագույնն է ճանաչվել Վերդիի «Ռիգոլետտո» օպերաjից կատարումը։
Դաշնակահարը զբաղեցրել է առաջին տեղը և ստացել հատուկ մրցանակ՝ տարեկան 19000 դոլար կրթաթոշակ՝ Արևելյան Թեննեսիի պետական համալսարանում սովորելու համար։
Արթուրի պրոֆեսիոնալ կարիերան սկսվել է ութ տարի առաջ։ Դաշնակահարը կարծում է, որ հաղթանակի գլխավոր պայմանը ճիշտ ընտրված ստեղծագործությունն է։
«Կան մրցույթներ, որտեղ կոնկրետ թեմա կա։ Պետք է ընտրել որոշակի կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Բայց ավելի լավ է, իհարկե, երբ դու քո ուսուցչի հետ ընտրես քեզ հոգեհարազատ ստեղծագործություն»,- պարզաբանել է Արթուր Գրիգորյանը։
Դաշնակահարը նախատեսում է մասնակցել Harmonium միջազգային մրցույթին, որտեղ նա առաջին անգամ կնվագի 19-ից 35 տարեկանների համար նախատեսված անվանակարգում։ Ուստի այժմ նա քրտնաջան պարապում է։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները