Անմիտ գրառումներով տխրահռչակ ապուշ լուսանկարը տարածողներն ամենամեծ վնասն են հասցնում մեր հասարակությանը. իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Հեթական «սաստող հայացքից» իբր էքստատիկ վիճակում հայտնված «դու գերմարդ ես», «դու հզոր ես» և ծեռնածվության բոլոր կանոններով ու այլ անմիտ գրառումներով տխրահռչակ ապուշ լուսանկարը տարածողներն ամենամեծ վնասն են հասցնում մեր հասարակությանը՝ բթացնելով ու կտրելով նրան իրականությունից և խորտակելով այդ իրականությունը փոխելու կամքը։
Կհարցնեք՝ ինչո՞ւ։ Որովհետև, երբ մեր սրբազան հողում հայտնված թշնամու լկտի բաշիբոզուկը փորձի բռնաբարել և մորթել, «սաստող հայացքը» ոչնչով չի օգնելու, իսկ միակ փրկությունը լինելու է ինքնաձիգի փողի ոչինչ չասող «հայացքի» տակ նրան պարզապես շանսատակ անելը»։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում