Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 61 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4058 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում՝ փոխանցում է վրացակա «Առաջին ալիք»-ը։
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 53 440 թեստ, այստեղից 29 899-ը՝ հակագենի արագ թեստով և 23 541-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական- 7,59%, վերջին 14 օրը-9,01%, վերջին 7 օրը-9,03%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 835 306 դեպք: Ապաքինվել է ևս 2 157 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 774 458:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 61 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 11 871 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 145 233 պատվաստում, օրական՝ 10 179:
Կարանտինի ռեժիմում է 56 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 6 515-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան