Մենուա Սողոմոնյան. Փաստաթղթի իրական բովանդակությունը գաղտնի է պահվում
«Յոթերորդ օրն է, մենք խոսում ենք սահմանագծման ու սահմանազատման փաստաթղթի վտանգների մասին»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց միջազգային հարաբերությունների մասնագետ Մենուա Սողոմոնյանը։
Անդրադառնալով երեկ Սոչիում ստորագրված հայտարարության ու հնչած հայտարարություններին՝ նա ընդգծեց՝ Պուտինն իր խոսքում ասաց, մինչև տարեվերջ պետք է սահմանազատման-սահմանագծման աշխատանքների մեխանիզմները ստեղծվեն։
«Սա ամենակարևոր հանգամանք է, որի բացահայտումն ենք մենք պահանջում, այն դեռ գաղտնի է մնում»,- ասաց նա։
Սողոմոնյանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ հանդիպումներից հետո ՌԴ նախագահը հրավիրել է անվտանգության խորհրդի նիստ՝ ներկայացնելու արդյունքները։
«Չեմ կարծում, որ փաստաթղթում ներկայացվել է արդեն հրապարակված տեքստը, ներկայացվել է այն, ինչը մեզանից գաղտնի է պահվում։ Ուստի պարզ է դառնում, որ փաստաթղթի իրական բովանդակությունը գաղտնի է պահվում»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան