Արմեն Աշոտյան. Արժանապատվությունը կորցրած ազգերի հետ այդպես են վարվում. Նիկոլը վկա
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սոչիում կայացած հանդիպումներին, դրանց ընթացքում ու դրանցից հետո հնչած հայտարարություններին.
«Երեկվա եռակողմ հանդիպումից հետո, որի արդյունքում ընդունված հայտարարությունը չի պարունակում գեթ մեկ դրույթ, որը բխում է Հայաստանի ազգային շահերից, հարց է առաջացել. ի՞նչ ակնկալել Բրյուսելից։
Փորձեմ հակիրճ ներկայացնել կարծիքս։
1. Ինպես և կանխատեսում էի, Մոսկվան բաց չթողեց առաջին ջութակի դերը և ազդարարված Բրյուսելից առաջ կազմակերպեց իր հովանու ներքո սեփական հանդիպումը։
2. ՌԴ նախագահի խոսքը բրյուսելյան հանդիպման մասին վկայում է, որ Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում այնքան ամուր են, որ նա չունի խանդի տեսարան սարքելու ոչ մի իմաստ։
3. Եվրոպական հանդիպումից ոչ մի լուրջ, առավել ևս՝ հայանպաստ ելք ակնկալել պետք չէ։ Հիմնական գլոբալ հարցերը՝ դելիմիտացիա և կոմունիկացիաներ, արդեն քննարկվել են Սոչիում։
4. ԵՄ-ն ունի ընդամենը մեկ զենք, որ չունի Ռուսաստանը՝ «մարդու իրավունքներ և ժողովրդավարություն», որով ցանկության դեպքում կարող էր առավել կոշտ լինել Ադրբեջանի նկատմամբ։ Սակայն մի կողմից ԵՄ շահերը չեն ենթադրում սանկցիոն գործիքակազմի օգտագործում Ալիևի դեմ, մյուս կողմից Հայաստանը ներկայացնող ողորմելիները նմանատիպ խնդիր չեն բարձրացնում արդեն մեկ տարի է։ Եթե Նիկոլը «ներել» է Ալիևին, ինչու՞ Բրյուսելը պիտի ավելի կաթոլիկ լինի։
5. Անկախ ՌԴ-ԵՄ լարվածությունից երկու խաղացողների շահերն այստեղ դեռ համընկնում են։ Կայուն միջավայրով, լոգիստիկ հնարավորություններով Հարավային Կովկասը, իհարկե, տարբերվող պատճառներով, համապատասխանում է երկուսի պատկերացումներին։
6. Այս խաղի «ջոկեր» է մնում Թուրքիան, ում վերջնականապես սեփական անկողին մտցնելու պլաններ փափագում են թե Ռուսաստանում, թե Արևմուտքում։
7. Մաքսիմում ավել, ինչ կլինի Բրյուսելում, դա մի քանի մեր ռազմագերի տղաների ազատարձակումն է Բաքվի բանտերից, այն էլ, եթե Բրյուսելը ֆայմի, իսկ Երևանը բզի այդ ուղղությամբ։
Հ.Գ. Աշխարհից նեղանալ պետք չէ։ Արժանապատվությունը կորցրած ազգերի հետ այդպես են վարվում։ Նիկոլը վկա»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Պարզվեց, մի քանի հարցերում մենք տարաձայնություններ չունենք, ինչպես թվում էր
- Ի՞նչ պայմանավորվեցին Սոչիում
- Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը տևել է երեք ժամ. Պեսկով
- Մեկնարկել են Պուտին-Փաշինյան-Ալիև բանակցությունները
- Աշոտյան. Կարծում եմ, որ ՌԴ-ն մինչ բրյուսելյան ենթադրվող հանդիպումը կկազմակերպի սեփական հանդիպում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան