Որպես հայ ցավ եմ ապրում «Հայաստան» հիմնադրամի վերաբերյալ անվստահության խոսակցությունների համար. Արմեն Սարգսյան
«Որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ, որպես նվիրատու և հայ մարդ, ցավ եմ ապրում անվստահության խոսակցությունների և արձագանքների համար և ակնկալում եմ, որ համապատասխան ուսումնասիրությունների արդյունքները լույս կսփռեն իրավիճակի վրա և կծառայեն վստահության մթնոլորտի ձևավորմանը»,- «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստի բացման խոսքում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և հավելեց. «Հիմնադրամը պետք է ամեն ինչ անի սխալներն ու թերությունները շտկելու վստահությունը վերականգնելու համար»:
Նա նկատեց, որ 30-րդ նիստը տեղի է ունենում փորձություններով և մարտահրավերներով լի բարդ ժամանակահատվածում՝ հիշատակելով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիայի, ինչպես նաև համավարակի հետևանքները՝ մարդկային կորուստները, անհետ կորածներին, գերիներին:
Համբերություն մաղթելով գերիների և անհետ կորածների ընտանիքներին՝ ՀՀ նախագահը շեշտեց, որ կշարունակեն բոլոր ջանքերը գործադրել գերիների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ:
«Պետք է որդեգրել նոր մտածողություն, լայնորեն կիրառել նոր տեխնոլոգիաներ, գտնել կազմակերպման նոր մոդելներ»,- ասաց Սարգսյանը՝ ներկայացնելով հիմնադրամի աշխատանքի հեռանկարները:
Նա շնորհակալություն հայտնեց բոլոր հայրենակիցներին, նվիրատուներին, բարերարներին և ասաց. «Ուրախ եմ, որ օրերս կայացած հեռուստամարաթոնին հանգանակվել է զգալի գումար»:
Հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին օրակարգում ընդգրկված հարցերն են. «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հավաքագրված և 2020թ. հոկտեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում թվով ինը պայմանագրերով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված 52,703,114,113 ՀՀ դրամի նպատակային օգտագործման վերաբերյալ ուսումնասիրության քննարկում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության 2011 թվականի տարեկան բյուջեի հաստատում, հիմնադրամի գործադիր վարչության 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տարեկան համախմբված ֆինանսական և ծրագրային տարեկան հաշվետվությունների հաստատում, 2021թ. նոյեմբերի 27-ից երեք տարի ժամկետով Հայկակ Արշամյանին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու մասին քննարկում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան