Բելգիան գումար կտրամադրի ավտոբուսից հրաժարվող դպրոցականներին
Բելգիաkan Գենկ քաղաքիդպրոցականները, որոնք դպրոց են հասնում ոտքով կամ հեծանիվով, վիրտուալ գումար կստանան։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը՝ վկայակոչելով Europulse-ին։
Գումարային պարգևը կարող է ծախսվել գրադարանային քարտ գնելու կամ լողավազանի համար բաժանորդագրության վրա:
Երեխաների տեղաշարժին հետևելու համար նրանց կտրվեն հատուկ սենսորներ, որոնք պետք է ամրացվեն ուսապարկին։
Գաջեթը գնահատում է երեխայի շարժման արագությունը՝ հասկանալու համար, թե ինչպես է նա հասել դպրոց։ Որքան շատ է անցած ճանապարհը, այնքան ավելի շատ է վիրտուալ գումարը։
Այս կերպ Գենկի քաղաքապետարանը ցանկանում է երիտասարդներին սովորեցնել հետագայում հրաժարվել ոչ էկոլոգիապես մաքուր ավտոբուսներից, ինչպես նաև մեքենաներից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան