Ալեքսանդր Գրադսկին հոսպիտալացվել է
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին հիվանդանոց է տեղափոխվել կաթվածի կասկածով։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալույթւնը, վկայակոչելով MK թերթին։
Թերթը պարզաբանել է, որ երաժիշտի առողջական վիճակը վատացել է սեպտեմբերին կորոնավիրուսով վարակվելուց հետո՝ նա գրեթե վեր չի կացել անկողնուց, չի քայլել և գանգատվել է ոտքերի ցավից։
«Տանեցիները նրան չեն կարողացել ուշքի բերել գիտակցությունը կորցնելուց հետո գրեթե մեկ ժամ»,- ասվում է հրապարակման մեջ։
Ըստ աղբյուրի՝ Գրադսկին այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։